Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությունը Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորության մասին, հարց է տվել, թե ով է պաշտպանելու Կանադան, եթե ԱՄՆ-ն ընդլայնվի դեպի հյուսիս: Այս մասին նա գրել Է Telegram-ում։
Զախարովան Կանադային կոչ է արել մտածել իր անվտանգության մասին։
«Իսկ ո՞վ է պաշտպանելու Կանադական հողը, եթե ԱՄՆ-ն ընդլայնվի դեպի հյուսիս ։ Հավանաբար, մոբիլիզացիայից Կանադա փախած ուկրաինացիները», — պատասխանել է Նա Թրյուդոյի խոսքերին