Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Վլադիմիր Զելենսկին կապվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թրամփն ու Զելենսկին հանդիպել են ուրբաթ օրը Վաշինգտոնում, և այն վերածվել է թեժ վեճի։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Թրամփը Զելենսկիին «դուրս է շպրտել» կոնֆլիկտից հետո, որի ժամանակ ամերիկացի առաջնորդն անարգանք է զգացել։
«Վոլոդիմիր Զելենսկին զրուցել է Ֆրանսիայի (նախագահ-խմբ.) Էմանուել Մակրոնի հետ… Զելենսկու երկխոսությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ձախողումից հետո… (Զելենսկին — խմբ.) զրուցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ»,- ասվում է հրատարակության մեջ՝ վկայակոչելով աղբյուրին, ով Զելենսկու հետ ԱՄՆ-ում է։
Բացի այդ, ըստ Washington Post-ի, Զելենսկին կապ է հաստատել նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստայի հետ, լրատվամիջոցին հայտնել են ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները։