«Մեր քաղաքական դաշտը 2021-ից հետո առաջին կարևոր փորձությունն անցնելու է մարտի 30-ինՓարաքարի ու հատկապես
Գյումրիի ընտրություններին: Այդ օրն է երևալու, թե արդյոք մնացե՞լ է որևէ կարմիր գիծ, որն այս իշխանությունը դեռևս չի խախտել»,-այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Նա մանրամասնում է.
«Եվ նախընտրական ճնշումներից, հետընտրական այլանդակություններից զատ, արդյո՞ք նաև բուն քվեարկության օրն է պատրաստ դիմել զեղծարարության ու ճնշումներիհանրապետության երկրորդ քաղաքում իշխանություն զավթելու համար: Երևալու է նաև, թե որքանով են քաղաքական ուժերը քաղաքակիրթ պայքարի ունակ, կարողանալո՞ւ են նախընտրական գրագետ, հետաքրքիր քարոզչություն ծավալել
չզզվեցնելով, չհոգնեցնելով ընտրողին:
Կարողանալո՞ւ են հսկել, որ իշխանությունը չափը չանցնի, օրենք չխախտի, ապօրինի մեթոդների չդիմի` շարքային ընտրողների դեմ: Կարողանալո՞ւ են գործարքի չգնալ և հանուն մի քանի մանդատի հոգիները չծախել սատանային:
Այս ընտրությունները նաև լուրջ փորձություն են լինելու ընտրողների համար: Դրանք նախ ցույց են տալու, թե որքանով է հայ մարդը քաղաքական առումով ակտիվ, քաղաքացիական առումովգրագետ, իր համայնքի առումով
սրտացավ և բազում թեկնածուների միջից լավին ընտրելու ունակ: Որքանով է դասեր քաղել նախորդ ընտրություններից, ինչ կարծիքի է 7 տարի շարունակ իշխող ուժի մասին: Կարողանո՞ւմ է տարբերել կեղծ ընդդիմադիրինիրականից, քաղաքական խարդախին
քաղաքական հեռանկար ունեցողից, իշխանության կցորդին` ինքնուրույն գործողից:
Նաև կերևա, թե աշխատո՞ւմ են արդյոք թայֆայական լծակները, հաղթահարե՞լ է շարքային ընտրողը բոլոր վախերն ու կախվածությունները տարբեր գողականներից, պաշտոնյաներից, փողատերերից: Մի խոսքով, հետաքրքիր` լակմուսային ընտրություններ են լինելու, որը ցույց է տալու մեր հասարակության բոլոր հիվանդությունները, առողջանալու ձգտումն ու իր կյանքում փոփոխություններ անելու կամքը»։