ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում «միլիարդավոր, միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ» վճարել Ուկրաինայում անիմաստ պատերազմի համար։
«Ես չեմ ուզում միլիարդավոր, միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ վճարել, և ոչ էլ վարչապետը (Մեծ Բրիտանիայի Քիր Սթարմերը — խմբ.) կամ որևէ մեկը, անիմաստ պատերազմի համար, որը երբեք չպետք է տեղի ունենար»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը բրիտանացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ։