Մակրոնն ուզեց, որ բարձրացնեմ այդ հարցը, և ես Փաշինյանին ասացի՝ ինչո՞ւ արգելեցիք իմ մուտքը Հայաստան․ Մուրադ Փափազյան

Ես ազատ մարդ եմ, ոչ ոք չի կարող արգելել ինձ իմ կարծիքը փոխանցել։ Ուրեմն եթե այդ գինը պետք է վճարեմ, որ նորից արգելեն իմ մուտքը Հայաստան՝ Փաշինյանին քննադատելու համար, ուրեմն այդ ռիսկին կդիմեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Դուք՝ Հայաստանի ժողովուրդդ, մինչև ե՞րբ պիտի ընդունեք, որ հայորդիների մուտքը Հայաստան արգելվում է, քանի որ ընդդիմանում են Փաշինյանի քաղաքականությանը։ Սա ընդունելի չէ»,– նշեց նա։

Հարցին, թե իր մուտքի հարցը լուծվե՞ց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջամտությամբ, Փափազյանը պատասխանեց․ «Ես դատի եմ տվել և շահել 2024 թվականի հունվարին։ 2024–ի փեստրվարի 21–ին Մակրոնը մեզ հրավիրեց ընթրիքի և ուզեց, որ Փաշինյանը, Արա Թորանյանը՝ 4–ով հանդիպենք։ Այդ հանդիպումը բոլորի առջև տեղի ունեցավ։ Մակրոնն ուզեց, որ դնեմ այդ հարցը, և ես (Նիկոլ Փաշինյանին – խմբ․) ասացի՝ ինչու արգելեցիք իմ մուտքը Հայաստան։ Փաշինյանն ինձ պատասխանեց՝ «Չգիտե՞ս։ Ես քեզ արգելեցի մտնել Հայաստան, որովհետև դեմս ցույց կազմակերպեցիր Փարիզում 2021 թվականի հունիսի 1–ին։ Ես հերքեցի, որովհետև իմ գործը չէ նման ցույցեր կազմակերպելը»։

Նա նշեց, որ Փաշինյանն իրեն ասել է, որ չի բողոքարկելու դատարանի որոշումը՝ մուտքի արգելքի հետ կապված։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *