Հավերժ փառք արցախյան բոլոր պատերազմներում և ՀՀ սահմանները պաշտպանելիս նահատակվածներին. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:

Պատերազմից հետո, մերոնք նոր բնագիծ էին ձևավորում, փորձում ծառայություն կազմակերպել նոր իրողություններին համահունչ:

2023 թվականի սեպտեմբերյան գործողության ժամանակ էլ մարտունեցիները պատվո մարտ մղեցին, տասնյակներով տապալեցին ադրբեջանցիների հարձակումները տարբեր ուղղություններով:
Մինչև վերջին պահն էլ մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց պատասխանատվության տակ գտնվող սահմանագիծը` չթույլատրելով ադրբեջանցիների մուտքը շրջանի բնակավայրեր:

Ցավոք, ինչպես նախորդ պատերազմներում, մեր շատ հայրենակիցներ իրենց առաքելությունը կատարեցին սեփական կյանքը զոհաբերելու գնով:

Հավերժ փառք արցախյան բոլոր պատերազմներում և Հայաստանի սահմանները պաշտպանելիս նահատակված մեր հայրենակիցներին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *