ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձեւ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Կողմ է քվեարկել 93, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 65 երկիր, նշենք նաև որ ձեռնպահ քվեարկած երկրների թվում է նաև Հայաստանը։

Բանաձեւը կոչ է անում «դեէսկալացիա, ռազմական գործողությունների արագ դադարեցում եւ Ուկրաինայի դեմ պատերազմի խաղաղ լուծում»։ Մոսկվայից պահանջվում է «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն» դուրս բերել բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից և միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները։

Միևնույն ժամանակ, Կիևի ռեժիմի ահաբեկչությունները խաղաղ ռուսների դեմ, ինչպես նաև ուկրաինական զինված ուժերի ներկայությունը Կուրսկի շրջանում ոչ մի կերպ չեն դատապարտվում և նշված փաստաթղթում։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին խոսք չկա, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

Բանաձեւը պատրաստել է Ուկրաինան՝ համագործակցելով ավելի քան 50 երկրների հետ։ Հատկանշական է, որ CBO-ի սկզբից ի վեր առաջին անգամ փաստաթուղթը կորցրել է իր առանցքային համահեղինակին՝ ԱՄՆ-ին, որը մինչև Դոնալդ Թրամփի իշխանության գալը հետևողականորեն պաշտպանում էր հակառուսական բանաձևերը։ Դրա դիմաց Վաշինգտոնը պատրաստեց սեփական, չեզոք տարբերակը։ Գլխավոր ասամբլեան այն կքվեարկի ավելի ուշ։

Գլխավոր Ասամբլեայի բանաձևերը չունեն իրավաբանական պարտավորեցնող ուժ։

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *