Գերմանիայում փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո լայնածավալ բողոքի ցույցեր կարող են սկսվել։ Այս մասին Gazeta.Ru-ին ասել է Բունդեսթագի նախկին պատգամավոր, ռուս գերմանացիների միջազգային խորհրդի նախագահ Վալդեմար Գերդտը։
Նրա խոսքով, աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը շարունակում է ժողովրդականություն ձեռք բերել գերմանական հասարակության մեջ, սակայն «ոչ ոք չի ցանկանա կոալիցիայի մեջ մտնել նրանց հետ, եթե, իհարկե, ամերիկացիներն այս հարցը ավելի առաջ մղեն»։
Գերդտի կարծիքով՝ ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կհաղթի Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ։