Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որը նման է COVID-19-ին։ Այս մասին փետրվարի 21-ին հայտնել է South China Morning (SCMP) թերթը։
Հրապարակման համաձայն՝ HKU5 վիրուսը հայտնաբերվել է Հոնկոնգում։ Նշվում է, որ չղջիկների նմուշներից առանձնացված վիրուսը կարող է վարակիչ լինել մարդկանց համար։
«Չղջիկների մերբեկովիրուսները մարդկանց վրա տարածման մեծ վտանգ են ներկայացնում՝ կա՛մ ուղղակի փոխանցման, կա՛մ միջանկյալ հյուրընկալողների միջոցով»,- ասվում է զեկույցում: