Կառավարության որոշմամբ`մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ հաջորդիվ կենտրոնների կառավարման նոր մոդելի ներդրումն է լինելու, որը կապահովի բուժծառայությունների հասանելիության ընդլայնումը, որակի բարելավումը և կնպաստի ֆինանսատնտեսական արդյունավետության բարձրացմանը:
«Շարունակելու ենք սերտ աշխատել մարզային իշխանությունների մեր գործընկերների հետ` ի նպաստ մեր քաղաքացիների առողջապահական կարիքների բավարարմանը»,- գրել է Ավանեսյանը: