Ռուսաստանը համաձայն է ԱՄՆ-ի հետ․ Պեսկով

Կրեմլը համաձայն է ԱՄՆ նոր վարչակազմի հետ, որ Ուկրաինայում կարգավորումը հնարավորության դեպքում պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատել և դա անել բանակցությունների միջոցով, այս դիրքորոշումը մեզ ավելի դուր է գալիս, քան նախորդ վարչակազմի դիրքորոշումը։ Այստեղ մենք լիովին համաձայն ենք ամերիկյան վարչակազմի հետ։ Մենք նաև կարծում ենք, որ բոլոր նպատակներին պետք է հասնել ցանկալի է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»,- ասել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *