Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Միացյալ Նահանգների հռետորաբանությունն այժմ նպատակ ունի հաճոյանալ Վլադիմիր Պուտինին և արագացնել որոշակի «խաղաղության համաձայնագրի» կնքումը։ Այս մասին հայտնում է Pravda-ն։
Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանին տարածքային զիջումների հեռանկարը ապագա «խաղաղ բանակցությունների ընթացքում»՝ նշելով, որ Ուկրաինան «օրինականորեն չի զիջի իր տարածքները»։
Նա նաև վստահություն է հայտնել, որ իր երկրի այն հատվածները, որոնք միջազգային իրավունքի խախտմամբ նվաճվել և բռնակցվել են Ռուսաստանի կողմից, մի օր կրկին դառնալու են ազգային տարածքի մաս։
«Իհարկե, մենք կվերադարձնենք ամեն ինչ, կվերադառնա միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, եթե ոչ այսօր, ապա վաղը»,- կարծում է նախագահը։
«ԱՄՆ-ն այսօր ասում է այնպիսի բաներ, որոնք Պուտինին իսկապես դուր են գալիս: Կարծում եմ՝ դա է իմաստը: Որովհետև նրանք ցանկանում են նրան հաճոյանալ: Գիտե՞ք ինչ հանդիպել միմյանց կես ճանապարհին և արագ հասնել հաջողության»,- նշել է պետության ղեկավարը:
Հրադադարը, սակայն, «հաջողություն չէ», հավելել է նա։