ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Իրանի դեմ հուշագիր ստորագրելուց հետո հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր իրանցի գործընկերոջ հետ՝ փորձելով համոզել Իրանին հրաժարվել միջուկային զենք ստեղծելու Թեհրանի ջանքերից: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը։
Արևմտյան լրատվամիջոցի մեջբերմամբ, Թրամփը նաև ասել է, որ Իրանը շատ մոտ է միջուկային զենք ունենալուն, և որ ԱՄՆ-ն իրավունք ունի արգելափակել իրանական նավթի վաճառքն այլ երկրներին, որին էլ ուղղված է ստորագրված նոր հուշագիրը։
Նույն աղբյուրի հաղորդմամբ, ԱՄՆ 47-րդ նախագահ Թրամփը նաև փաստաթուղթ է ստորագրել՝ դադարեցնելով Միացյալ Նահանգների ներգրավվածությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և շարունակելով դադարեցնել ՄԱԿ-ի Պաղեստինի օգնության գործակալության UNRWA-ի ֆինանսավորումը: