Պետական եկամուտների կոմիտեում գործարկվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ կարևորելով Կոմիտեի աշխատակիցների համար հասանելի կրթական հնարավորությունների ստեղծումն ու շարունակական կրթության ապահովումը։ Էլեկտրոնային հարթակն ստեղծվել է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։
Կոմիտեի աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու Ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին՝ առկա, հեռավար և առցանց եղանակով։ Մասնավորապես, սահմանային անցակետերում ծառայող աշխատակիցները կարող են ուսուցանվել անկախ գտնվելու վայրից և ժամանակից։
Հարթակն ապահովում է ինտերակտիվություն՝ ներառելով տեսական մաս, տեսանյութեր և թեստեր։
Ուսումնական կենտրոնը պատրաստել է նաև հարթակից օգտվելու ուղեցույց։