ԵԱՏՄ կառավարությունների անդամները համաձայնագիր են ստորագրել արժեթղթերի շուկայի մասին

Եվրասիական միության կառավարությունների ղեկավարները ստորագրել են արժեթղթերի տեղադրման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին համաձայնագիրը: Հայաստանից փաստաթուղթը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ստորագրման արարողությունը կայացել է Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ երկրների ֆոնդային բորսաները պետք է հավասար պայմաններով տեղադրեն իրենց և միության մյուս չորս երկրների արժեթղթերը: Այս կանոնը կգործի նաև զուգահեռ տեղադրման համար (երբ, օրինակ, հայկական ընկերությունը իր բաժնետոմսերը կամ պարտատոմսերը տեղադրում է միաժամանակ Երևանի և Մոսկվայի բորսաներում):

Միության երկրների ֆինանսական կարգավորիչներն անհրաժեշտության դեպքում պետք է տեխնիկական աջակցություն ցուցաբերեն բորսաներին։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների խորհրդարաններում վավերացումից հետո:

Այս համաձայնագիրը ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգի մի մասն է։ Հայեցակարգը քննարկվել է անցյալ տարվա սեպտեմբերին Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Դրա ստեղծման միջոցառումները նախատեսվում է ավարտել 2030 թվականին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *