Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
«Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 22-28-ը (2025թ.)․ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում՝ հունվարի 22-ին և 23-ին,
Արաբկիրում՝ հունվարի 24-ին, 25-ին, 26-ին 27-ին և 28-ին,
Շենգավիթում՝ հունվարի 23-ին, 27-ին և 28-ին: