ԱՄՆ-ի վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, կարող է լինել 2022 թվականին Կիևի կողմից Ստամբուլի համաձայնագրերի մերժման հետևում, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է ТАСС-ը։
ՌԴ նախագահի խոսքով՝ մինչև ապրիլի 15-ը համաձայնեցված են եղել պայմանագրերի բոլոր հիմնական պարամետրերը։
«Հանկարծ Կիևից տեղեկություն ստացվեց, որ նրանք պետք է խորհրդակցեն իրենց դաշնակիցների հետ, և որ նրանք մեկշաբաթյա ընդմիջում են վերցնում»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հարցին:
«Ահա, նրանք խորհրդակցեցին»,- հիշեցրեց նա։- «Ինչպես հայտնի է, այդ ժամանակ ժամանել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ պարոն Ջոնսոնը, հավանաբար նախկին ամերիկյան վարչակազմի դրդմամբ՝ պարոն Բայդենի գլխավորությամբ, և համոզել ուկրաինացիներին շարունակել պատերազմը»։
«Իրականում ոչ ոք դա չի թաքցնում»,- հավելել է Պուտինը։
Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցություններ են վարում նախ՝ Բելառուսի տարածքում, իսկ 2022 թվականի մարտի վերջին՝ Ստամբուլում։ Նախաստորագրված համաձայնագրի նախագիծը, մասնավորապես, ներառում էր Ուկրաինայի հավատարմությունը չեզոք, ոչ դաշնակցային կարգավիճակին և իր տարածքում օտարերկրյա զենք, ներառյալ միջուկային զենք տեղակայելուց հրաժարվելը: