• Fri. May 10th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մարմաշեն-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

ByEditor

Jul 27, 2022

Հուլիսի 27-ին, ժամը 14։13-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խաչմերուկի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, NEWS.am–ին տեղեկացնում են ԱԻՆ–ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարմաշեն գյուղից դեպի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամաս տանող ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Կ․-ն (ծնված 1971 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ն․ Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *