• Fri. May 10th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Շվեյցարական UBS բանկը հրաժարվել է Ռուսաստանում նոր բիզնես նախագծերից

ByEditor

Jul 26, 2022

Շվեյցարական UBS բանկը հրաժարվել է Ռուսաստանում նոր բիզնես նախագծերից եւ որեւէ նոր բիզնես չի վարում ռուսաստանցի հաճախորդների հետ։ Բանկը նաեւ կրճատել է իր ներկայությունը երկրում, հաղորդում է Frank Media-ն։

Ավելին, բանկի՝ Ռուսաստանին առնչվող ակտիվները 2021 թվականի դեկտեմբերից մինչեւ 2022 թվականի հունիսը կրճատվել են երկու անգամ՝ $600 միլիոնից հասնելով 300 միլիոնի, ասված է UBS-ի 2022 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվության մեջ։Բանկը նշել է, որ կախվածությունը ռուսաստանյան, ինչպես նաեւ ուկրաինական եւ բելառուսական ակտիվներից մեծ չէ։

Միաժամանակ UBS-ը հայտարարել է, որ կշարունակի հետեւել ռուսաստանյան բանկերի, ոչ բանկային գործընկերների հետ որոշ բաց գործարքների մասով հաշվարկային ռիսկը՝ լրացուցիչ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով եւ արժութային վերահսկողությունից ելնելով:

Բանկի որոշումները կապված են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *