Թրամփը տուգանքներ է սահմանել Կոլումբիայի նկատմամբ՝ արտաքսյալներով ամերիկյան ինքնաթիռների վայրէջքն արգելելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Կոլումբիայի դեմ պատասխան միջոցների մասին՝ արտաքսված միգրանտների տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռների վայրէջքը մերժելու համար։

Մասնավորապես, ըստ ԱՄՆ նախագահի, ինքը մաքսատուրքեր կսահմանի Կոլումբիայից ներմուծման վրա, վիզային պատժամիջոցներ կկիրառի պետական ​​պաշտոնյաների և դաշնակիցների նկատմամբ, կուժեղացնի մաքսային ստուգումներն ու ֆինանսական տուգանքները։

Ավելի վաղ Կոլումբիան արգելել էր վայրէջք կատարել ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռների, որոնցում արտաքսված միգրանտներ են եղել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *