Իրանի նախագահը չի բացառել Ռուսաստանի հետ լիարժեք ռազմական համագործակցության հնարավորությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը չի բացառել ապագայում Թեհրանի և Մոսկվայի միջև լիարժեք ռազմական համագործակցության հաստատման հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բնականաբար, բոլոր ոլորտներում, որտեղ մենք կարող ենք օգնել միմյանց՝ ռազմական և անվտանգության ոլորտներում, մենք կփորձենք զարգացնել համագործակցությունը»,- ասել է Փեզեշկիանը ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին «Соловьев Live» հեռուստաալիքի համար տրված հարցազրույցում պատասխանելով ապագայում Իրանի և Ռուսաստանի միջև թե՛ ռազմատեխնիկական, թե ռազմական համագործակցության հնարավորության մասին հարցին։

«Մենք պետք է համագործակցենք, որպեսզի թշնամին չկարողանա հեշտությամբ գալ, ոչնչացնել մեզ ու հեռանալ։ Թշնամին չպետք է պատրանքներ ունենա, որ հեշտությամբ կարող է մեզ հաղթել»,- ավելացրել է նա։

Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշկիանը հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններից հետո, ենթադրում է սոսկ ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում: Կողմերը պարտավորվել են նաև չաջակցել ագրեսորներին Ռուսաստանի Դաշնության կամ Իրանի վրա հարձակման դեպքում, սակայն փաստաթուղթը չի ենթադրում ռազմական օգնություն պայմանագրի կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *