• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Bloomberg. Եվրոպայի էներգետիկ ընկերությունների պարտքը գերազանցում է €1,7 տրիլիոնը

ByEditor

Jul 21, 2022

Եվրոպական էներգետիկ եւ կոմունալ ընկերությունների միագումար պարտքը գերազանցում է €1,7 տրիլիոնը` պայմանավորված, որ ձեռնարկությունները պետք է պարտք վերցնեն գազի եւ նավթի թանկացման հետ կապված ծախսերը հոգալու համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր գրում է Bloomberg-ը։
Գործակալությունը ներկայացնում է տվյալներ, որոնք ցույց են տալիս Եվրոպայում ընկերությունների ընդհանուր պարտքի փոփոխությունը 2019 թվականի չորրորդ եռամսյակից մինչեւ 2022 թվականի երրորդ եռամսյակը։ Պարտքը բաղկացած է երեք տարրից՝ պարտատոմսեր, վարկեր եւ խողովակաշարերի հետ կապված ծախսեր: Bloomberg-ը նշում է, որ ծախսերը սկսել են աճել համավարակի տարածման հետ մեկտեղ։

Եթե 2019 թվականի չորրորդ եռամսյակում եվրոպական էներգետիկ ընկերությունների ընդհանուր պարտքը կազմում էր մոտավորապես €1,1 տրիլիոն, ապա 2022 թվականի երկրորդ եւ երրորդ եռամսյակներում պատժամիջոցների սահմանման եւ էներգակիրների գների աճի պատճառով այն արդեն գերազանցում է €1,7 տրիլիոնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *