• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Ռուբլու փոխարժեքը կշտկվի չեզոք երկրների հետ առեւտրի վերակողմնորոշման հաշվին»

ByEditor

Jul 21, 2022

Ռուբլու փոխարժեքի ամրապնդման հետ կապված իրավիճակը կփոխվի Ռուսաստանի՝ չեզոք երկրների հետ առեւտրի վերակողմնորոշման հաշվին, ասել է «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը։

«Ռուբլին ամրապնդվեց երկու պատճառով: Նախ, արտարժույթի փոխանցումն արտասահման դժվարացավ ֆինանսական պատժամիջոցների պատճառով. արտարժույթը սկսեց կուտակվել բանկային հաշիվների վրա: Երկրորդ՝ առեւտրային եւ օտարերկրյա ընկերությունների կողմից պատժամիջոցները սահմանափակել են ներմուծումը, ինչը դժվարացնում է արտարժույթի ծախսելը: Ըստ այդմ, փոխարժեքի ամրապնդումը կարող է զսպվել կամ արժութային ինտերվենցիաների, կամ ներմուծման համար հնարավորությունների ընդլայնման հաշվին։ Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի կուտակումներն ապահովելու համար «կոշտ» արտարժույթի գնումները ներկայում անհասանելի են, ուստի Ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է յուանի եւ այլ «փափուկ» արժույթների գնելու հնարավորությունը»,- Գրեֆի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։
«Փոխարժեքի հետ կապված իրավիճակը կշտկվի չեզոք երկրների հետ առեւտրային լոգիստիկայի վերակառուցման հաշվին»,- հավելել է նա։

Ռուբլու փոխարժեքի ամրապնդումն անհանգստացնում է ռուսաստանյան ընկերություններին, առաջին հերթին՝ արտահանողներին։ Փորձելով պայքարել այս գործընթացի դեմ՝ նույնիսկ գաղափար առաջացավ գնաճի թիրախավորումից  վերադառնալ փոխարժեքի կառավարմանը:

Ռուբլու փոխարժեքի չափից ավելի ամրապնդման պայմաններում ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է ազդել դրա վրա բյուջետային նոր կանոնի միջոցով՝ ինտերվենցիաներ իրականացնելով «բարեկամական» երկրների արժույթներով։ Տնտեսական զարգացման նախարարությունը չի պաշտպանում այս գաղափարը՝ դրանում տեսելով տնտեսության վիճակի վատթարացման ռիսկեր։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը պնդում է գնաճային թիրախավորման եւ ռուբլու լողացող փոխարժեքի ռեժիմի պահպանման վրա։ «Երբ արտաքին պայմանները փոխվում են, անմիջապես փոխվում է փոխարժեքը։ Այո, մենք հավատարիմ ենք լողացող փոխարժեքի քաղաքականությանը, քանի որ հենց լողացող փոխարժեքն է հնարավորություն տալիս տնտեսությանը հարմարվել փոփոխվող պայմաններին։ Եվ նախկին պայմաններում եղած փոխարժեքն ունենալու փորձերը կհանգեցնեն արհեստական փոխարժեքի, կամ էլ տեղի կունենա կտրուկ արժեզրկում, ինչպես մեզ մոտ արդեն եղել է»,- ավելի վաղ ասել էր ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *