• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արցախցիներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագիրը կիրականացվի մինչեւ տարեվերջ

ByEditor

Apr 1, 2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկում է Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության «40 հազար+10 հազար դրամի» ծրագիրը շարունակել եւս 9 ամսով՝ մինչեւ տարեվերջ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ այս նոր նախագծով ընդլայնվում է շահառուների շրջանակը՝ կդիտարկվեն նաեւ 2020 թ.-ից հետո տեղահանված ընտանիքի անդամները:

«Շահառու կդառնան նաեւ բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված եւ ծնվող երեխաները կամ բոլոր այն՝ մինչեւ 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»,- կառավարության նիստում ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ միջոցառմանը չեն կարող մասնակցել ՀՀ-ում բնակարանային ծրագրի՝ 2022 թ. 169-Լ որոշման շահառուները. «Սրանք վերաբերում են բնակարան հավաստագրի իրավունք ունեցող՝ ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին»:

Բացի այս, կերկարաձգվեն նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի եւ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում
նպաստների նշանակման ժամկետները: