• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները

ByEditor

Mar 19, 2024

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետեւյալ 11 բանկերի քարտապանները.

• «Ակբա բանկ» ԲԲԸ
• «ԱյԴի բանկ» ՓԲԸ
• «Արարատբանկ» ԲԲԸ
• «Արդշինբանկ» ՓԲԸ
• «Արցախ բանկ» ՓԲԸ

• «Էվոկաբանկ» ՓԲԸ
• «Ինեկոբանկ» ՓԲԸ
• «Կոնվերս բանկ» ՓԲԸ
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
• «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
• «Յունիբանկ» ԲԲԸ

Նախարարությունից հայտնում են, որ եթե նշված բանկերից որեւէ մեկի քարտապան չեք եւ ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։

Կարող եք դիմել առցանց՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան. https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension:

Մինչեւ մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով:

Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել նաեւ առձեռն՝ մոտենալով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Կենսաթոշակների եւ նպաստների վճարում իրականացվում է 12 բանկերի կողմից, որոնց անվանացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ https://www.mlsa.am/banks: