• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վերականգնվող էներգետիկայի ծավալները ռեկորդային աճ են գրանցել. Ինֆոգրաֆիկա

ByEditor

Mar 12, 2024

Բոլոր այն երկրները, որոնք ունեն նավթի,  գազի և նման այլ բնական ռեսուրսների հսկայական պաշարներ, արդեն իսկ պետք է սկսեն մտածել, որ աշխարհը շատ արագ տեմպերով անցում է կատարում վերականգնվող էներգետիկային։

Փաստն  այն է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ իրենց էներգետիկ հաշվեկշռում հասել են ավանդական վառելիքաէներգետիկ ռեսուրսների կրճատմանը։

Վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ նաև քայլեր է անում Հայաստանը։ Մեզ համար վերականգնվող էներգետիկան անվտանգային կարևորագույն նշանակություն ունի։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ին աշխարհում վերականգնվող աղբյուրներից ստեղծվել է ռեկորդային` 510 գեգավատ ծավալով էլեկտրաէներգիա։

Կարծում ենք այս գործընթացները, որոնք առկա են համաշխարհային էներգետիկ շուկայում, շարունակելու են խորանալ՝ ապահովելով բարեկեցություն` առանց վնասելու բնությանն ու հետևաբար նաև մարդկությանը։

Վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների առյուծի բաժինը պատկանում է արևային, քամու և հիդրո էլեկտրակայաններին։ Դրա մասին է վկայում ստորև բերված վիճակագրությունը․

Այս վիճակագրության համաձայն` 2023թ-ին արևային էլեկտրակայանների միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են մոտ 375 գեգավատ, որը 2023թ-ին վերականգնվող աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների մոտ 74%-նն է։ Ընդ որում՝ վերջին 5 տարվա ընթացքում արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են մոտ 3 անգամ։

Երկրորդ հորիզոնականում է հոմղաէներգետիկան։ 2023թ-ին քամու միջոցով ստացված էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են 108 մեգավատ։ Վերջինս 2019թ-ի համեմատ աճել է մոտ 2 անգամ։

Երրորդ տեղում է հիդրոէներգետիկան, որի պարագայում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են 18 մեգավատ։

Այնուամենայնիվ, հիդրոէներգետիկան դեռևս իր ծավալներով էականորեն զիջում է արևային և հողմային էներգետիկային։