2025 թվականի հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի Միացյալ Նահանգների վիզա տրամադրելու կարգը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
«Առանց հարցազրույցի վիզա ստանալու պահանջներին բավարարող մինչև 14 տարեկան երեխաների դեպքում, որոնք ունեն գործող ՀՀ անձնագիր կամ կացության քարտ, փաստաթղթերը կարող են պարզապես ուղարկվել դեսպանատուն սուրհանդակային ծառայության միջոցով»,- ասված է հայտարարության մեջ: