• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ադրբեջանը շարունակում է ամրապնդվել տարածաշրջանում. Ինֆոգրաֆիկա

ByEditor

Mar 5, 2024

Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունները տարատեսակ խոսակցությունների առիթ են տալիս։ Օրինակ, հանրության շրջանում արծարծվող հիմնական վարկածներից մեկի համաձայն`  Ռուսաստանը Հայաստանի առջև խնդիր է դրել միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը՝ փոխարենը խոստանալով Արցախի պահպանումը։ Այս գործարքին ՀՀ ներկայիս իշխանությունները համաձայնություն չեն տվել, ինչի արդյունքում էլ հայտնվել ենք այս քաոսային իրավիճակում։

Այս խոսակցությունները կարող է և մասամբ են համապատասխանում իրականությանը, սակայն ՀՀ վարչապետի, Աժ նախագահի և իշխանական ներկայացուցիչների խոսույթից այս վարկածը ևս անմասն չի մնում։

Բավականին կասկածելի է թվում նաև Էդմոն Մարուքյանի վարքագիծը։

Չնայած իրավիճակի բարդությանը՝ Հարավային Կովկասում կրկին շահեկան դիրքերում են թուրքերը։ Թե՛ հայերը, թե՛ վրացիները փաստացի կորցրին իրենց տարածքները։ Ադրբեջանի «վերամիավորումը» կխթանի երկրի տնտեսության բուռն զարգացումը, որի մասին են վկայում FDI Intelligence-ի եզրահանգումները։

Մասնավորապես, FDI Intelligence-ը Ադրբեջանին ներառել է  10 անցումային տնտեսությամբ երկրների ցուցակում, որտեղ 2024թ-ին առկա է ներդրումային մեծ գրավչություն։

Այս եզրակացությունը արվել է երկրները հիմնական ցուցանիշներով՝ տնտեսական աճ, գնաճ, ՕՈՒՆ (Օտարերկրյա ուղղակի ներդրումները ) կապիտալ ծախսերում  և ՕՈՒՆ ապագա նախագծերում ծավալների աճ գնահատելու շնորհիվ։

Արդյունքում ունենք հետևյալ իրականությունը․

Առաջին հորիզոնականում է հայտնվել Կամբոջան, որտեղ 2024թ-ին սպասվում է 6,2% տնտեսական աճ, գնաճը հաստատվելու է 3% մակարդակում, իսկ ՕՈՒՆ ծավալները կապիտալ ծախսերում և ապագա նախագծերում աճելու են համապատասխանաբար 393%-ով և 110%-ով։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի 9 ամսվա ընթացքում Կամբոջան կարողացել է ավելի քան 20 նախագծերի մասով ներգրավել $2 մլրդ։

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել Ֆիլիպինները և Քենիան։

Ադրբեջանը գտնվում է ցուցակի 7-րդ հորիզոնականում՝ առաջ անցնելով ՀնդկաստանինՍերբիային և Մարոկկոին։

Սպասվում է, որ 2024թ-ին տնտեսական աճն Ադրբեջանում կազմելու է 2,5%գնաճը՝ 5,6%, իսկ ՕՈՒՆ (Օտարերկրյա ուղղակի ներդրումներ) ծավալները կապիտալ ծախսերում և ապագա նախագծերում աճելու են համապատասխանաբար 413%-ով և 116%-ով։

Ցուցակի 6-րդ տեղում է թյուրքական պետությունների կազմակերպության անդամ ևս մեկ երկիր՝ Ղազախստանը։