Փաշինյանը որոշել է գեներալ Ցականյանին ընդգրկել սահմանազատման հանձնաժողովի կազմում

Նիկոլ Փաշինյանի հունվարի 14-ի որոշմամբ, Տավուշում սահմանազատման և սահմանագծման օրերին ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ 2024 թվականի նոյեմբերի 27-ից ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Ցականյանն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում:

Նշենք, որ Ցականյանը գեներալի կոչում էր ստացել  2024 թվականի մայիսի 24-ին՝ Տավուշում կատարված ոչ օրինական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ֆոնին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *