Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածի շուրջ բանակցությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պատանդների վերաբերյալ ընթացող բանակցությունները, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն Բայդենին տեղեկացրել է իսրայելական բանակցային խմբին տված իր մանդատի մասին, որին երեկ երեկոյան ուղարկել է Դոհա, հայտնել են վարչապետի գրասենյակից։

Նեթանյահուն նաև իր երախտագիտությունն է հայտնել Բայդենին և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատանդներին ազատելուն ուղղված ջանքերի համար, ասվում է Իսրայելի կառավարության հաղորդման մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *