Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեհը հայտարարել է, որ «Շահիդ (Նահատակ) Սուլեյմանի» արբանյակային խմբի արձակումը կսկսվի 2025 թվականի մարտի վերջին։
Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սալարիեհը թարմ տեղեկատվություն է ներկայացրել երկրի տիեզերական նախագծերի վերաբերյալ: Քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Իրանի արբանյակների վիճակը, տիեզերական արդյունաբերության ոլորտի ձեռքբերումները և ապագա արձակումները:
Սալարիեհն ասել է, որ «Շահիդ Սուլեյմանի» արբանյակային խումբը, որը նախատեսված է իրերի ինտերնետի (IoT) հնարավորություններն ընդլայնելու համար, ներառում է 20 արբանյակ, որոնք ներկայումս մշակման փուլում են:
Նա նշել է, որ «Շահիդ Սուլեյմանի» արբանյակի փորձնական արձակումը կարող է իրականացվել 2025 թվականի սկզբին, իսկ հիմնական արձակումը նախատեսված է 2026 թվականի մարտին:
Սալարիեհն ընդգծել է, որ «Research» շարքի արբանյակները կա՛մ անցել են մրցութային գործընթացը, կա՛մ արդեն կառուցվում են:
Նա նշել է նաև «Փարս 2» և «Փարս 3» արբանյակների, ինչպես նաև երկու ռադիոլոկացիոն արբանյակների մշակման մասին։ Սալարնիեհը կարևորել է առաջիկա արձակումները, ներառյալ «Նահիդ 2» և «Նահիդ» 3 արբանյակները, որոնք պատրաստ են տեղակայման: