Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսը նվազել է 0,5 %-ով։
Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։
Միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները 1 տարում էժանացել են 4,4 %-ով։
Մասնավորապես էժանացել են․
Հացաբուլկեեն և ձավարեղեն՝ — 8,6 %
Յուղեր, ճարպեր` -19.7 %
Ձուկ և ծովամթերք՝ -5,6 %
Կաթնամթերք, պանիր և ձու` -1.9 %
Բանջարեղեն՝ -4 %
Մյուս ապրանքախմբերում թանկացումը շարունակվել է (2023-ի նոյեմբերը 2022-ի նոյեմբերի համեմատ)։
Թանկացում․
Ալկոհոլային խմիչք, ծխախոտ՝ +8,3 %
Կրթություն՝ +4,8 %
Ռեստորաններ և հյուրանոցներ՝ +4,4 %
Հագուստ և կոշիկ՝ +3,1 %
Տրանսպորտ +3,4 %
Հանգիստ և մշակույթ՝ +2․1 %