Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ.նոր կարգավորումներ

Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում։ ՊԵԿ-ն իրազեկում է, որ օգոստոսի 19-ից նվազեցվել է ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը․ ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ:

Արտոնության շեմի նվազեցումը, սակայն չի վերաբերում ներմուծվող անձնական օգտագործված ապրանքների չափաքանակներին, որոնց համար արժեքային և քանակային չափորոշիչներ սահմանված չեն, բայց անձնական օգտագործման օգտագործված ապրանքների համար այդպիսին դիտարկվելու որոշակի չափորոշիչներ սահմանված են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի 107 որոշմամբ:

Անձնական օգտագործված ապրանքներ են համարվում ուղևորության ընթացքում և նշանակման վայրում օգտագործման նպատակով ակնհայտ օգտագործման նշաններ ունեցող ապրանքները (մաշվածությունը, հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի բացակայությունը և այլն): Հաշվի է առնվում նաև սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ԵԱՏՄ սահմանը հատելու հաճախականությունը։

Ցամաքային սահմանահատումներով անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է ՀՀ Կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *