• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Binance-ի գործադիր տնօրենը հրաժարական կտա. Կրիպտոհարթակին հասցվել է ֆինանսական ռեկորդային վնաս

ByEditor

Nov 30, 2023

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի՝ Binance-ի գործադիր տնօրենը կհեռանա պաշտոնից այն բանից հետո, երբ ընկերությունը,  ի թիվս այլ մեղադրանքների, իրեն մեղավոր ճանաչեց նաև բանկային գաղտնիքի մասին օրենքի, փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքի խախտման մեջ,- գրում է NBC News-ը:

Կրիպտոարժույթի բորսայի հիմնադիր Չանգպեն Չժաոյին ԱՄՆ-ում քրեական պատասխանատվության կենթարկեն, իսկ ընկերությունը կվճարի ավելի քան 4.3 մլրդ դոլար, ինչը պատմության մեջ ամենամեծ տուգանքն է:

Արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ ասվել է,  որ Չժաոն մեղադրվում է ԱՄՆ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը խախտելու, ինչպես նաև ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները դիտավորյալ չպահպանելու մեջ, և կհեռանա գործադիր տնօրենի պաշտոնից:

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատարանին առաջարել է 50 մլն դոլարի չափով տուգանք կիրառել Չժաոյի նկատմամբ։ Նշվում է՝  Binance-ը նույնպես իրեն մեղավոր է ճանաչել և կհամաձայնի վճարել 4 մլրդ դոլար ընդհանուր տուգանք։

Չժաոն հաստատել է գլխավոր գործադիրի պաշտոնից իր հեռանալը X-ում արված իր հրապարակման մեջ, որտեղ նա խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել: Նա նաև նշել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Binance-ի տարածաշրջանային շուկաների ղեկավար Ռիչարդ Թենգը:
Binance-ը չի հայտնել նաև ավելի քան 100 000 կասկածելի գործարքների մասին:

Binance-ի աշխատակիցները ներքին կարգով նշել են, որ ընկերությունը նույնիսկ արձանագրություններ չունի,  որպեսզի նշի այն գործարքները, որոնք փողերի լվացման վտանգ են ներկայացնում:

Նշվում է, որ Binance-ը Արդարադատության նախարարության հսկողության տակ է գտնվում առնվազն 2018 թվականից: