• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Euronews. Պարենի գնաճը Եվրոպայում. ո՞ր երկրներն են ամենաշատը տուժել

ByEditor

Nov 30, 2023

Եվրոգոտում գնաճը 2022 թվականի հոկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին 10.6%-ից (ԵՄ-ում 11.5%) դարձել է 2.9% (ԵՄ-ում 3.6% ),- գրում է Euronews-ը:

Նշվում է, որ պարենային ապրանքների գնաճը 2023 թվականի հոկտեմբերին եվրոգոտում կազմել է 4.6% (ԵՄ-ում՝4%)։

2022 թվականին ԵՄ-ում գնաճի տեմպերն աճել են։ 1997 թվականից մինչև 2021 թվականի վերջը տարեկան գնաճի ամենաբարձր ցուցանիշը կազմել է 4.4%:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների տարեկան գնաճը 2023 թվականի մարտին կազմել է 19.2%։

Այնուամենայնիվ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը երբեք այնքան մեծ չի եղել, որքան վերջին 12 ամիսներին։

Պարենային ապրանքների իրական գնաճը (ներառյալ ոչ ալկոհոլային խմիչքները) ԵՄ-ում, մինչև 2022 թվականի կեսերը, չի գերազանցել 3.5%-ը։
2022 թվականի օգոստոսին դարձել է 3.9%, իսկ 2023 թվականի մարտին՝ 10.9%:

2023 թվականի հոկտեմբերին Եվրոպայի 37 երկրներից 33-ում պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների տարեկան գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը։

Պարենային ապրանքների տարեկան իրական գնաճը կազմել է՝

Չեխիայում՝ 5.7%
Բելգիայում՝ 10.9%
Նիդեռլանդներում՝ (8.8%),
Հունաստանում՝ (6.6%)
Իսպանիայում (5.9%)։
Չեխիայից հետո ԵՄ-ում պարենային ապրանքների իրական գնաճի ամենացածր ցուցանիշներն են գրանցվել Հունգարիայում (-1.6%) և Ռումինիայում (-0.5%):

ԵՄ-ի 4 երկրներում պարենային ապրանքների իրական գնաճը միջինից ցածր է եղել Գերմանիայում (3.7%) և Ֆրանսիայում (3.5%), ավելի բարձր է եղել Իսպանիայում (5.9%) և Իտալիայում (4.9%)։

ԵՄ-ում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը 2023 թվականի հոկտեմբերին Դանիայում կազմել է 3.7%, Հունաստանում՝ 10.4%:

Պարենային ապրանքների տարեկան գնաճը 7.5%-ից բարձր է եղել ԵՄ անդամ 14 երկրներում, այդ թվում՝ Հունաստանում, Բելգիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։

Թուրքիան պարենային ապրանքների 72.5 տոկոս գնաճով առաջատար է եղել:

ԵՄ անդամ երկրներում սննդի վրա ծախսվող ամենաբարձր մասնաբաժինը եղել է Ալբանիայում՝ 43.6%, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 32.2%, Հյուսիսային Մակեդոնիայում՝ 30.6%, Չեռնոգորիայում՝ 27.2%։

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ եվրոպական երկրները ներառված են ամենաշատը տուժած երկրների թվում։