Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Այս մասին գրված է ՀՀ ԱԳՆ X-ի էջում:
«Մենք ցավակցություն ենք հայտնում տուժածների, այդ թվում՝ ողբերգական ձևով կորցրած կյանքերի համար։ Տուժածներին շուտափույթ ապաքինում մաղթելով՝ մենք հուսով ենք, որ հետևանքներն արագ կվերացվեն և համայնքային կյանքն ամբողջապես կվերականգնվի»,-ասված է գրառման մեջ։