• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Սմբատ Հովհաննիսյանն ինձ հետ զրույցում ասաց, թե Էրեբունին միֆ է, իսկ մենք կապ ունենք մոնղոլների հետ». ուրարտագետ

ByEditor

Nov 21, 2023

«Սմբատ Հովհաննիսյանն ինձ հետ զրույցում ասաց, թե Էրեբունին միֆ է, իսկ մենք կապ ունենք մոնղոլների հետ». ուրարտագետ
168.ամ-ի եթերում ուրարտագետ Միքայել Բադալյանը, խոսելով Սմբատ Հովհանյիսյանի` մեծ աղմուկ հանած գրքի ու հեղինակի մասին, նշեց, որ նրա հետ հանդիպում է ունեցել և նա բավական պատրաստված տպավորություն է թողել։ «Մեր խոսակցության ընթացքում նա ինձ հասկացնում էր, որ մենք, իբրև թե, Ուրարտուի հետ ուղիղ կապ չունենք։ Նույնիսկ կասկածի տակ է դրել Էրեբունի-Երևան կապը: Ասում է` եկեք ինքնություն, ժառանգություն, էս ամեն ինչը թողնենք: Ասում էր նաև, որ Էրեբունին Սովետի ժամանակ են հորինել, միֆ է: Ըստ Հովհաննիսյանի` մենք կապ ունենք մոնղոլների հետ: Ես նրան հիշեցրի, որ դա գենետիկորեն հերքված է և եթե ինքը մոնղոլների հետ գենետիկ կապ ունի, ապա թող դա չտարածի մեզ վրա: Եվ այդ դասագրքի պատվիրատուին, պատվիրակողներին էլ պետք է հարցնել՝ էս ի՞նչ եք արել։ Պետությունը, պետական գերատեսչությունները պետք է շնորհակալ լինեն ինձնից, իմ նման գիտնականներից, ովքեր բարձրաձայնում են էս խնդիրները։ Էստեղ կա հստակ միտում և էդ միտումը փորձ է արվում քողարկել։ Ես դեմ եմ նախկին դասագրքերում ազգային սնապարծությամբ արված տեսակետներից։ Բայց էնտեղ ես էդ միտումը չեմ տեսել։ Էստեղ կա հստակ միտում և էդ միտումը փորձ է արվում քողարկել»:

Խոսելով քարտեզների անճշտություններից, Միքայել Բադալյանը հավելեց. «Հարց է առաջանում` Ուրարտուն հայ ժողովրդի պատմության կարևորագույն մասերից մեկն էր, Ուրարտուն կայսրություն էր, ինչո՞ւ են որոշել դնել քարտեզ, որտեղ ներկայիս ՀՀ քարտեզը ներառված չէ իրենց ներկայացրած քարտեզում։ Ցավոք, դասագրքի հեղինակը խորը գիտելիքներ չունի ուրարտական պատմության վերաբերյալ։ Դասագրքում շատ տեղերում տեղիք է տրվել վարկածներին, հիպոթեզերին, ենթադրություններին և դա ներկայացվում ճշմարտություն»։