• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով անցնում է շուրջ 1000 անշարժ, 200՝ շարժական գույք. Փաշինյան

ByEditor

Nov 21, 2023

Բյուջետային հավաքագրումների և 28 տոկոս տնտեսական աճի առումով ուզում եմ անդրադառնալ նաև հետևյալին՝ մեզ շատ են քննադատում այն բանի համար, որ պատշաճ հետևողականությամբ երկրից թալանված միջոցները ետ չենք բերում։ Այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ թալանվածը վերադարձնելը չի կարող լինել պետության, իրավակարգի, օրինականության հաշվին և սա միշտ եղել է մեր դիրքորոշումը։

«Թալանված փողերը թալանչիները հո կուշետկի մեջ չեն դրել, գնանք վերցնենք». Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այս է պատճառը, որ մենք օրինական իրավական մեխանիզմներ ենք ստեղծել, ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը, որը նոր-նոր սկսել է աշխատել և մենք արդեն ունենք աղմկոտ վերադարձներ։ «Գոլդեն Փելըս» հյուրանոց, որը ավելի վաղ է եղել, «ԱՈԿՍ»-ի շենք, Իսակովի պողոտայի հազարավոր հեկտարներով հողեր, հազարավոր հեկտարների հողեր Ծաղկաձորում։

Այս պահին ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով անցնում են շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, բաժնետոմսեր 270 կազմակերպություններում, որոնք արգելանքի տակ են և չեն կարող օտարվել։ Այս շարքը դեռ կշարունակվի և մեր քաղաքական կամքն այս առումով երբեք և ոչ մի վայրկյան չի սասանվել, այն գիտակցումով, որ մենք հասկանում ենք, որ սա ընդամենը մի փոքր մասն է»,— ասել է վարչապետը։