• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Այս տարվա երրորդ եռամսյակում ՍԱՏՄ-ն թեժ գծով 81 ահազանգ է ստացել

ByEditor

Nov 10, 2023

Սննդամթերքի անվտանգության հետ կապված որևէ խնդիր, խախտում նկատելու, դժգոհություն ունենալու դեպքում տեսչական մարմինը քաղաքացիներին հորդորում է զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։

«Խնդրում ենք հաշվի առնել, որ անհրաժեշտ է նշել խախտման հետ կապված բոլոր մանրամասները, այն է՝ սննդամթերքի վրա պիտակի առկայությունը, պիտանիության ժամկետը, թարմությունը, արտադրողի տվյալները (եթե կան), այն խանութի հասցեն, որտեղից ձեռք եք բերել, ժամկետը՝ երբ եք ձեռք բերել, հանրային սննդի կետի հասցեն և այլն։

Խնդրում ենք միշտ ՊԱՀԱՆՋԵԼ և ՊԱՀՊԱՆԵԼ ՀԴՄ կտրոնը մինչև սննդամթերքի օգտագործումը, քանի որ հստակ հասցե չունենալու դեպքում, օրենքով սահմանված կարգով, Տեսչական մարմինը չունի որևէ իրավասություն համապատասխան միջոցառումներ իրականացնելու։

ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. առանց Ձեր անձնական տվյալների (նվազագույնը՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար), որևէ ահազանգ ԸՆԹԱՑՔ ՍՏԱՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ: Դա անհրաժեշտ է հետադարձ կապի և հնարավոր կեղծ հաղորդումներից խուսափելու համար: Շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պահանջատեր են, պատասխանատու, ներկայացնում են հստակ տվյալներ՝ աջակցելով Տեսչական մարմնին սննդամթերքի անվտանգության վերահսկողության կազմակերպման հարցում»,— նշված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ 2023 թ. 3-րդ եռամսյակում ընթացք տրված ահազանգերի թիվը կարող էր առնվազն 30%-ով ավելի լինել, եթե քաղաքացիները չխուսափեին անձնական տվյալներ հայտնելուց: