«Հայաստանի սպառազինումը միայն նոր լարվածության կհանգեցնի։ Մենք դա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այս մասին այսօր ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ զուգահեռաբար նոր վերջնագրեր ներկայացնելով ՀՀ իշխանություններին։
Վերջինս նշել է, որ ՀՀ-ն իբրև թե սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Բռնապետ Ալիևի որակմամբ, անկախ հայկական պետությունը ֆաշիստական պետություն է։ «Այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով»,-ասել է Ալիևը։ Հիշեցնելով, որ ֆաշիզմի վտանգը չի վերացել, Ալիևը հայտարարել է. «Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»: