Փրկարարները կամրջի եզրագծին կանգնած 20-ամյա կնոջը դուրս են բերել անվտանգ վայր

Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի կին հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ցած նետվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀԱԲ հեթապահ հոգեբանը:

Փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ համոզել են կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ.-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից:

Փրկարարները դուրս են բերել նրան անվտանգ վայր, տեղափոխել շտապօգնութան ավտոմեքենան, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Նախնական տեղեկություններով՝ կինը փորձում էր ինքնասպան լինել, քանի որ, ըստ իր հայտնածի, օրեր առաջ ինքը երեխա է ունեցել ու նորածինը մահացած է ծնվել, ինչից հետո, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, փորձում էր այսօր իր կյանքին վերջ տալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *