Սինգապուրի կառավարությունը 2025 թվականի ապրիլից կսկսի գործազրկության նպաստներ վճարել։ Այս մասին հայտնում է Channel News Asia-ն, տեղեկանում ենք RBK-ից։
Գործազրկության նպաստը կկազմի մինչև 6 հազար սինգապուրյան դոլար (մոտ 4600 ԱՄՆ դոլար)։
Գործազրկության նպաստը կհաշվարկվի 6 ամսվա համար և ամսական չափը կփոփոխվի։ Այսպիսով, առաջին 3 ամիսներին այն 1500 սինգապուրյան դոլարից կնվազի՝ հասնելով 1250 սինգապուրյան դոլարի, իսկ վերջին 3 ամսում կկազմի 750 սինգապուրյան դոլար։
Գործազրկության նպաստը կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 21 տարեկանից բարձր են ու ապրում են մինչև 25 հազար սինգապուրյան դոլար (19 հազար դոլար) տարեկան արժեք ունեցող բնակարանում: Ծրագրին մասնակցելու մտադրություն ունեցող գործազուրկ անձը պետք է ակտիվ աշխատանք փնտրի և նախորդ տարվա ընթացքում 6 ամսից ավելի գործազուրկ եղած չլինի։
Ծրագիրը հասանելի է այն մարդկանց, ովքեր ազատվել են աշխատանքից իրենցից անկախ պատճառներով՝ անձնակազմի կրճատման, կազմակերպության գործունեության դադարեցման, հիվանդության, վնասվածքի կամ դժբախտ պատահարի հետևանքով աշխատանքից ազատվելու դեպքում:
Սինգապուրում ծրագիրը հաստատվել է այն բանից հետո, երբ 2023 թվականին ընկերությունների անձնակազմի զանգվածային կրճատումներ տեղի ունեցան։