Նաև Հայաստանից կան բողոքներ Wildberries և Ozon մարկետփլեյսների աշխատանքից ։ Այս մասին հայտնում են Сбой.РФ պորտալի տվյալները։
Wildberries-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ընկերության մասնագետներն արդեն աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ: Մարկետփլեյսի հավելվածներն ու ծառայություններն աշխատում են, սակայն օգտատերերի մի մասի մոտ կարող են ոչ ճիշտ ծանուցումներ հայտնվել: Ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ։
Խնդիրներ կան նաև Ozon-ի հետ կապված` կայքը չի բացվում: