• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Էկոնոմիկայի նախարարը Կամարիսում այցելել է ջերմոցային տնտեսություն

ByEditor

Sep 2, 2023

Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ:

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, այդ թվում՝ նորաստեղծ 6 հա ելակի ջերմատանը, ծանոթացել այստեղ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին։

Ընկերության արտադրանքը մեծ մասամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մնացած մասն իրացվում է Հայաստանի Հանրապետությունում: Հատապտղի ինտենսիվ այգիները հիմնելու նպատակով «Ռոք Բերի» ընկերությունն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից։