Թրամփը ԱՄՆ պետդեպարտամենտի նոր խոսնակի պաշտոնում առաջադրել է Fox News-ի լրագրողի թեկնածությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում Fox News հեռուստաալիքի լրագրող Թեմմի Բրյուսին առաջադրելու մասին։

Դոնալդ Թրամփը համապատասխան գրառում է կատարել Truth Social ցանցում:«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ Թեմմի Բրյուսը կմիանա ԱՄՆ պետքարտուղարի մեր անհավանական թեկնածու Մարկո Ռուբիոյին՝ որպես Պետքարտուղարության ներկայացուցիչ»,- նշել է Թրամփը։

Նա անչափ հարգված քաղաքական վերլուծաբան է համարում Բրյուսին՝ նկատելով, որ վերջինս շատ վաղուց է հասկացել MAGA-ի (Թրամփի՝ «Կրկին մեծ դարձնենք Ամերիկան» կարգախոսի – խմբ․) ուժն ու կարևորությունը:

Դոնալդ Թրամփը գտնում է, որ Բրյուսն ավելի քան երկու տասնամյակ ամերիկյան ժողովրդին է հասցրել ճշմարտությունը։ ԱՄՆ նորընտիր նախագահը վստահ է, որ լրագրողը նոր պաշտոնում ևս կդրսևորի համոզման նույն ուժն ու անվախ ոգին։

Նոյեմբերի 5-ին Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում։ Նրա երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *