Բարի գալուստ հարկային դժոխք․ պատրաստվեք համատարած հայտարարագրման ու հարկման

Սկսվում է իշխանությունների այդքան երազած եկամուտների համընդհանուր հայտարարագրման երկրորդ փուլը։ Այս տարվանից հարյուր-հազարավոր քաղաքացիներ օրենքի ուժով պարտադրված են լինելու ներկայացնել հայտարարագիր իրենց եկամուտների վերաբերյալ։ Խոսքն աշխատող բոլոր քաղաքացիների մասին է՝ լինեն պետական, թե մասնավոր հատվածում։

Հայտարարագիր ներկայացնելու պահանջի տակ են հայտնվելու շուրջ 780 հազար այդպիսի քաղաքացիներ։

Սրա մեջ չեն մտնում բոլոր նրանք, ովքեր իրենց եկամուտները ստացել են դրսում։ Մասնավորապես՝ արտագնա աշխատանքի մեկնողները։ Նրանք էլ պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրենց ստացած եկամուտների մասին ու վճարել գոյացած հարկերը։ Կապ չունի, որ այդ եկամուտները դրսում են աշխատել։ Եթե չներկայացնեն, հարկայինն ունի իր լծակները, կպարզի ու հարկերը վճարելու պահանջ կներկայացնի։

Հիշեցնենք, որ իշխանություններն անցած տարի այդպիսի մի փորձ արեցին, բայց վախեցան մինչև վերջ գնալ, կեսից հրաժարվեցին։ Շուտով կտեսնենք, թե ինչ կլինի այս անգամ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *