• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իտալական «Ֆիատ»-ը կդադարի մոխրագույն ավտոմեքենաներ արտադրել

ByEditor

Jun 28, 2023

Իտալական «Ֆիատ»-ը կդադարի մոխրագույն ավտոմեքենաներ արտադրել: Այս մասին հայտնել է ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող Stellantis անդրազգային ընկերությունը, որին պատկանում է «Ֆիատ» ապրանքանիշը:

Ինչպես հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Օլիվյե Ֆրանսուան, որոշումը «ուղղված է FIAT-ի ՝ որպես ուրախության, գույների և լավատեսության բրենդի հետագա ամրապնդմանը»: Նրա խոսքով ՝ այն կոչված է «ամրապնդել իտալական կենսակերպը մարմնավորող գույների նշանակությունը»:

Ավտոմեքենաների թափքի ներկապնակը «ոգեշնչված է իտալական ծովից, արևից, ցամաքից և երկնքից”, — նշվում է հաղորդագրության մեջ:

Fiat-ի ղեկավարը հավելել է, որ ընկերությունը ցանկանում է «ոգեշնչել մարդկանց ապրել լավատեսությամբ և դրական լիցքերով, ինչը կլինի Fiat 600E նոր էլեկտրական մեքենայի առաքելություններից մեկը, որը կներկայացվի հուլիսի 4-ին»:

Stellantis-ը անդրազգային ավտոմոբիլային կորպորացիա է, որը ստեղծվել է 2021 թվականին իտալա-ամերիկյան Fiat Chrysler Automobiles (FCA) ավտոարտադրողի և ֆրանսիական Groupe PSA ընկերության միաձուլման արդյունքում։ Կորպորացիայի ապրանքանիշերի թվում են Alfa Romeo-ն, Chrysler-ը, Citroen-ը, Dodge-ը, Fiat-ը, Jeep-ը, Maserati-ն, Opel-ը, Peugeot-ը: