Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել կորեացի ժողովրդին

Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել կորեացի ժողովրդին՝ Հարավային Կորեայում ավիավթարի կապակցությամբ։

«Վրաստանը համերաշխություն է հայտնում Հարավային Կորեային և կիսում է Կորեայի ժողովրդի վիշտը այս դժվարին պահին»,- գրել է Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

Ավիավթարի հետեւանքով զոհվել է 179 մարդ, երկուսը փրկվել են։ Սա Հարավային Կորեայի պատմության մեջ ամենամահաբեր ավիավթարն էր։ Իշխանությունները մեկ շաբաթ համազգային սուգ են հայտարարել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *