Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի Աթոնելիի նախագահի իր նստավայրը։
«Ես հեռանում եմ այստեղից և ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ կհեռանա նախագահի նստավայրից Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի շենքում այս պահին ընթանում է Վրաստանի 6-րդ նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը