Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված ամանորյա ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ:

Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Հանրապետության նախագահն իր խոսքում շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և անդրադարձել Կենտրոնական բանկի գործունեությանն ու կարևոր հավասարակշռող դերակատարությանը հայաստանյան տնտեսության և ֆինանսաբանկային համակարգում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *